Ոստիկանները մեկ օրում բացահայտել են 110 հանցագործություն

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները մեկ օրում բացահայտել է 110 հանցագործություն:
Մասնավորապես՝
- տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 22 դեպք,
- մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման 11 դեպք,
- 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 7 դեպք՝ խարդախության,
- 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու խուլիգանության,
- 4 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
- 3-ական դեպք՝ թմրանյութի իրացման ու փաստաթղթի կեղծիքի,
- 2 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու:
Բացահայտվել են նաև՝ կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, պետական սահմանն ապօրինի հատելու, սառը զենքի հայտնաբերման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, հրազենի ապօրինի շրջանառության ու անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- անձնական ունեցվածքի գողության՝ 4,
- մարմնական վնասվածք պատճառելու՝ 2 դեպք,
- 1-ական դեպք սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողության, գողության ու խարդախության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
20 Հունիս, 2025 13:17
92