Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բացահայտվել է 169 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
15-ական դեպք՝ խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
6 դեպք՝ հոգեկան ներգործության,
4-ական դեպք՝ սառը զենքի հայտնաբերման ու ինքնիրավչության,
3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
2-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, փաստաթղթի կեղծիքի։

Բացահայտվել են նաև կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, երեխայի տեսակցությանը խոչընդոտելու, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության և տրանսպորտային միջոցը հարբած կամ ապօրինի վարելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️անձնական ունեցվածքի գողության 6 դեպք,
▪️խարդախության 1 դեպք:

Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
▪️Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցված 16 ավտովթարի հետևանքով
1 մարդ մահացել է, 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

96