ԱԷՄԳ-ը հայտնել է Իրանի միջուկային օբյեկտում ռադիոակտիվ որոշակի աղտոտման մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում պաշտպանիչ պարագծի ներսում գրանցվել է ֆոնային ճառագայթման աննշան ավելցուկ, սակայն սա վտանգ չի ներկայացնում բնակչության համար․ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին։
«Նատանզի օբյեկտում, որը, կասեի, ամենալուրջ վնասն է կրել, որոշակի ռադիոակտիվ աղտոտում է եղել, բայց այն տեղայնացված է օբյեկտի պաշտպանիչ պարագծի ներսում։ Այսպիսով, բնակչության համար անմիջական վտանգ չկա», - ասել է Գրոսին։
ԱԷՄԳ-ի ղեկավարը նաև նշել է, որ ռազմական գործողությունների ինտենսիվության աճի հետ մեկտեղ կարող են աճել շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման ռիսկերը։
18 Հունիս, 2025 17:21
340