Երիտասարդը տնամերձ հողամասում կանեփի բույս է աճեցրել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։
Նախաքննությունը շարունակվում է:
17 Հունիս, 2025 10:38
85