
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ 55-ամյա մի տղամարդ իր տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տան բակում ապօրինի պահում է դրանից պատրաստված թմրամիջոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել նշված տան բակում և տնամերձ հողամասում։ Հողամասից իրավապահները հայտնաբերել են պլաստմասսայե հինգ տարա, որոնց մեջ աճեցված են եղել կանեփ տեսակի բույսեր։ Տան բակից հայտնաբերվել է մոտ 20 գրամ չորացված, մանրացված կանեփանման զանգվածով պլաստմասսայե տարա և շուրջ 7 գրամ չորացված, մանրացված կանեփանման զանգվածով թղթե փաթեթ:
Տղամարդը հայտնել է, որ հողամասի կանեփն ինքն է աճեցրել, իսկ չորացված զանգվածը անձամբ է մշակել:
55-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։