Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կրեմլը ուշադիր հետևում է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին և պատրաստ կլինի նրան տրամադրել ողջ անհրաժեշտ օգնությունը՝ որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, մենք հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին», - նշել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի տրամադրել ողջ անհրաժեշտ օգնությունը Սամվել Կարապետյանին։

315