ԿԸՀ-ն արտահերթ նիստում Երևանի ավագանու անդամ է գրանցել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 16-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ ավագանու «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված Արտակ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։
Հանձնաժողովը հունիսի 20-ի արտահերթ նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լինա Հովհաննեսի Ղշյանին։
20 Հունիս, 2025 13:48
177
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը նոր անդամ ունի. Զեյնալյանի մանդատը տրվեց Լինա Ղշյանին
24 Հունիս, 2025 10:45
Առաջարկվում է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին զրկել մանդատից
23 Հունիս, 2025 13:02
Երևանի քաղաքապետարանում անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստ
02 Հունիս, 2025 16:33