Առաջարկվում է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին զրկել մանդատից

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի ավագանին պատրաստվում անհարգելի բացակայությունների պատճառով «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին զրկել մանդատից։ Նախագծի հեղինակը «Ազգային առաջընթաց» խմբակցությունն է։ Նախագիծն ընդգրկված է ավագանու՝ վաղը կայանալիք նիստի օրակարգում։
Որպես հիմնավորում նշվում է, որ Գալստյանը չի մասնակցել Երևանի ավագանու 17 նիստերից ոչ մեկին, ինչպես նաև՝ հանձնաժողովի նիստերին։
«Ինչպես հայտնի է, Արտակ Գալստյանը տնային կալանքի մեջ է, ինչի բերումով չի մասնակցել ավագանու աշխատանքներին, և առկա չէ օրենքով նախատեսված որևէ հիմք՝ բացակայությունը հարգելի համարելու համար»,- նշված է նախագծում։
Այսպիսով, առաջարկվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել։
23 Հունիս, 2025 13:02
133