Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Արտակ Զեյնալյանի մանդատը տրամադրվեց կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լինա Ղշյանին։ Այդ մասին Երևանի ավագանու՝ հունիսի 24-ի նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ ավագանու «Հանրապետություն» կուսակցության ընտրական  ցուցակից ընտրված Արտակ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, քանի որ նա ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:

173