Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջերս Եվրամիությունը նշանակալի քայլ է կատարել պաշտպանության ծախսերի ավելացման ուղղությամբ՝ այս ոլորտին հատկացված միջոցները հասցնելով 800 միլիարդ եվրոյի: Մենք հասկանում ենք, որ վերջին տարիներին դաշինքի հեղինակությունն ու ուժը լուրջ փորձության են ենթարկվել։

Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նա ասել է, որ այդ պատճառով անհրաժեշտ է արտադրել ավելի շատ զենք և ռազմական տեխնիկա, քան վերջին 10 տարիների ընթացքում. «ՆԱՏՕ-ն ճգնաժամային իրավիճակում անում է ամեն ինչ՝ ռազմական կարիքները բավարարելու և նորարարություններ կիրառելու համար: Մեկ այլ խնդիր է ռազմական արտադրանքի մատակարարման շղթայի կայունության ապահովումը: Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, դաշինքն անում է ամեն ինչ դրա համար»:

141