Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն պլանավորում է լուծարել դաշինքի երկու ստորաբաժանում և կրճատել տասնյակ պաշտոններ։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնել է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։

«Նա, ըստ էության, քաղաքականություն է վարում ՆԱՏՕ-ի դեմ ինչպես DOGE (ԱՄՆ կառավարության արդյունավետության գործակալություն, որը վերահսկվում է Իլոն Մասկի կողմից», - ասել է դաշինքի անանուն պաշտոնյան։

Նշվում է, որ վերջերս Ռուտտեն անցկացրել է երկու ներքին հանդիպում, որոնց ժամանակ հայտարարել է կառուցվածքի բարեփոխման մասին, այդ թվում՝ դաշինքի երկու միջազգային ստորաբաժանումների կրճատման մասին՝ հանրային դիվանագիտության վարչության, որը ծառայում է որպես ՆԱՏՕ-ի մամուլի ծառայություն, և անձնակազմի վարչության։

81