Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել գալ Թուրքիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միանա նրանց։

«Հարգելի պարոն Թրամփի հետ բանակցությունների ժամանակ (Հաագայում ) մենք խոսել ենք (Ուկրաինայի հարցով)  նախաձեռնությունների մասին։ Նա ասել է, որ՝ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա Ստամբուլ կամ Անկարա՝ խնդիրը լուծելու համար, ես նույնպես կգամ Ստամբուլ կամ Անկարա», - ասել է Էրդողանը։

«Մենք կանցկացնենք անհրաժեշտ բանակցությունները և, հուսով եմ, կապահովենք հանդիպումը որքան հնարավոր է շուտ», - Հաագայից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի առաջնորդը։

117