Տիգրան Եսայանն ազատվեց ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանն ազատվել է պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:
Ինչպես տեղեկացրել էինք, անցած շաբաթ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը ևս ազատվել էր պաշտոնից: Ըստ շրջանառվող լուրերի՝ Տիգրան Եսայանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Մհրյանի հետ միասին:
10 Օգոստոս, 2020 17:37
1012