Վարդենիսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս քաղաքի տներից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկանները ու պարեկները նշված հասցեին կից խորդանոցում հայտնաբերել են 63-ամյա տղամարդու դի, ով, ըստ նախնական տեղեկությունների, առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
28 Հունիս, 2025 14:13
90