Երևան քաղաքի Ավանի 6-րդ փողոցում ավտոմեքենա է այրվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 30-ին՝ ժամը 00:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավանի 6-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։16-ին, մարվել՝ 01։20-ին։
Այրվել է Renault մակնիշի ավտոմեքենան։
30 Հունիս, 2025 10:03
197