Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադար հաստատելու համար անհրաժեշտ պայմաններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է իր Truth Social հարթակում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ իր ներկայացուցիչները «երկարատև և արդյունավետ» հանդիպում են ունեցել իսրայելցի պաշտոնյաների հետ։

«Իսրայելը համաձայնել է 60-օրյա հրադադար կնքելու համար անհրաժեշտ պայմաններին։ Այս ընթացքում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար», - գրել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով հրադադարի ապահովման ջանքերը։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Կատարը և Եգիպտոսը, որոնք միջնորդում են բանակցություններին, «Համասին» կներկայացնեն «վերջնական առաջարկ»։

 

124