Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուները հանդիպել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան 60 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի դոնոր կազմակերպությունների՝ Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ մանրամասն քննարկվել են Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային, հարավային և Բարգուշատի թունելի ենթահատվածների կառուցման ծրագրի ընթացիկ վիճակը, բուն շինարարության նախապատրաստական աշխատանքները։

Մասնավորապես, անդրադարձ է եղել գնումների գործընթացին, որը մեկնարկելու է առաջիկայում, ֆինանսական հարցերի, ծրագրի շրջանակում հողերի օտարման թեմաներին և այլն։

Քննարկվել են նաև ծրագիրն իրականացնող կազմակերպության՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մասնագիտական թիմի կարողությունների զարգացմանն ուղղված հարցեր։

Նախանշվել են նաև առաջիկա անելիքներն ու հստակեցվել ժամկետներ։

94