Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Էկոնոմիկայի նախարարության և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից համատեղ մշակված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը։

Նշված փոփոխություններն ուղղված են ՀՀ-ում սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ և լիարժեք համակարգի ձևավորման ու գործարկման՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանը։

Օրենսդրական փոփոխությունների փաթեթով, ի թիվս այլնի, սահմանվել են.

  1. ապրանքի մեկ միավորի գնի ցուցադրման պարտադիր պահանջները,
  2. անարդար առևտրային գործելակերպի տեսակները (մոլորեցնող և ագրեսիվ) և հիմնական դրսևորումները,
  3. պայմանագրերում անարդար պայմանների նախատեսման հետևանքները,
  4. տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարման կետանցի դեպքում գյուղմթերք մատակարարողի բազային տոկոսներ վճարելու պարտականություն,
  5. բաժնեմասի ձեռքբերման որոշ գործարքների մասով տնտեսավարող սուբյեկտները ազատվել են դրանց իրականացման համար Հանձնաժողովի թույլտվությունը ստանալու պարտավորությունից։

Միևնույն ժամանակ, Հանձնաժողովին վերապահվել է սպառողների հավաքական շահերի պաշտպանության լիազորությունը, և այն վերանվանվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։

Բարեփոխումների փաթեթը ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից։

Օրենքների փաթեթներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.
K-1037_DR2.pdf
K-1037-1_DR2.pdf
K-1037-2_DR2.pdf

149