Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։
 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ուղերձ է հղել  Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է․

 «Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է մեզ համար հաստատելու մեր հանձնառությունն ու անմնացորդ հավատարմությունը սպառողների շահերի հավասարակշռմանը և պաշտպանությանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջնահերթություններից է կարգավորվող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների՝ սահմանված որակի չափորոշիչներին և կարգավորող պահանջներին համապատասխանության ապահովումը»։

ՀԾԿՀ նախագահը հույս է հատնել, որ համատեղ ջանքերով կստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ իրապես սպառողները կլինեն տեղեկացված, լսված և պաշտպանված:

459