
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անիծող, պատերի տակ մարդ գյուլլող տերտերը վաղուց արդեն իրականություն է շնորհիվ Կտրիճ Ներսիսյանի։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Նա նաև գրել է.
«Իմ պատկերացումներով հոգևորականը պետք է զուտ բարություն սփռեր ու քարոզեր, բայց ոչ ատելություն ու անեծք։
Իմ պատկերացումներով հոգևորականը պետք է աղքատին, չքավորին, հիվանդին ու կարիքավորին առաջինը օգնության հասներ, բայց ոչ միլիարդատերին։
Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ Մայր Աթոռը վերածվել է անիծողների, ահաբեկիչների, արյան գնով իշխանազավթում տենչացողների ու փողի համար աղոթողների որջի։
Եվ այո, իրավապահների համար չկան փակ տարածքներ, քանի դեռ Կտրիճ Ներսիսյանը շարունակում է ահաբեկիչ, մարդասպան հոգևորականներ բուծել»։