Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 23-ին «Ֆեստիվառի» շրջանակում Արտաշատում տեղի կունենա Սարոյի համերգը Karen Sevak Band-ի ուղեկցությամբ:

Կլինի նաև տեղական ապրանքների վաճառք-ցուցահանդես, կգործեն տուրիստական մեքենաներ, որոնք կտեղափոխեն միջոցառման մասնակիցներին մարզի տեսարժան վայրեր:

Այս մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Հրազդանում, որտեղ կլինի Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը Karen Sevak Band-ի ուղեկցությամբ:

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ հանդես կգան տարբեր արտիստներ, որոնց անունները կհայտարարվեն առաջիկայում:

«Ի տարբերություն նախորդ տարիների՝ երեք համերգներն էլ այս տարի նախատեսում ենք բավականին մեծամասշտաբ իրականացնել»,- ասաց Մովսիսյանը:

Միջոցառումները կանցկացվեն շաբաթ օրը, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան մասնակցելու դրանց: Դրանք կհեռարձակվեն նաև Հանրային հեռուստաընկերությամբ:

231