Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ուրեմն քիչ առաջ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը լրագրողին ինչ է ասում.

Ասում է , այ որ ձայնագրությունը լրիվ հրապարակվի հասարակությունը կիմանան, որ մարդկանց «գյուլլելու» մասին խոսք չկա։

Հետևություն.

Աննա Գրիգորյանի այս խոսքից կարելի է երկու բան ենթադրել, մասնավորապես՝ նա ծանո՞թ է ձայնագրության ամբողջական տեքստին և վստահեցնում է, որ եթե քաղաքացիներն էլ լսեն ամբողջական ձայնագրությունը «կփոխեն իրենց կարծիքը»։

Եվ երկրորդ հետևություն.

Աննա Գրիգորյանի համար ձայնագրության մեջ տեղ գտած մնացած զազրելի կտորները ԻՐԱԿԱՆ ԵՆ, ինչու չէ նաև ընդունելի, նա չի առարկում և կասկածի տակ չի դնում իսկությունը լսածի։

Եվ ի պատասխան լրագրողի հաջորդ տրամաբանական հարցին՝ բա լավ հարգելի պատգամավոր, բա էդ դեպքում կոմպենսացիան ինչի՞ մասին էր, պատգամավորը պատասխանում է, որ այդ կտորին ծահոթ չէ:

Պատգամավորը նաև հավելեց, որ ռոմանտիկ չէ, և չի հավատում արդար դատաքննությանը։

Այո՛ դժվար է լինել ռոմանտիկ և թռնել էս ցուցակից էն ցուցակը… առնվազն պիտի լինել շատ «համարձակ» կամ արկածախնդիր,կամ եթե կուզեք՝ անազնիվ և քաղաքական դավաճան…

 

517