«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 5-ին` ժամը 16.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրացի 24-ամյա տղամարդու: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Այս տարվա մարտի 18-ից նա հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` խոշտանգման և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։
09 Հուլիս, 2025 15:59
87