Հունգարիան չի ֆինանսավորի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը․ արտգործնախարար
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունգարիան չի ֆինանսավորի Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնումը, եթե Միացյալ Նահանգները պաշտոնապես դիմի Եվրամիությանը նման առաջարկով։
Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Վաշինգտոնից Կիևին ռազմական օգնության հնարավոր վերսկսման մասին հաղորդագրությունները։
«Ես կցանկանայի ընդգծել, որ հունգարական փողը, հունգարական զենքը և հունգարացի զինվորները չեն ուղարկվի Ուկրաինա։ Այնտեղ ոչինչ չի ուղարկվի», - ասել է արտաքին գործերի նախարարության ղեկավարը Բուդապեշտում Մարոկկոյի արդյունաբերության և առևտրի նախարար Ռիադ Մեզուրի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում։
14 Հուլիս, 2025 14:45
905
Ամասիայում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30 Հոկտեմբեր, 2026 16:44
Եթե դեմոկրատները հաղթեն, ԱՄՆ-ն կդառնա միակուսակցական երկիր․ Մասկ
30 Հոկտեմբեր, 2026 14:17
Մհեր Գրիգորյանն ու ԵՄ պատվիրակությունը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացն ու միգրացիայի կառավարումը
30 Հոկտեմբեր, 2026 11:24