Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» մակնիշի ավտոցիստեռնը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմեդ» բժշկական կենտրոն, 1 հոգու էլ «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պազվում է վարորդների, հիվանդանոց տեղափոխված և տեղում բուժօգնություն ստացած վիրավորների ինքնությունը:

Բախման հետևանքով «Range Rover»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, իսկ «ԶԻԼ»-ի 2 անվահեծանները կոտրվել են:

158