Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

T-AB 1A Bullpup ռազմական հարձակողական հրազենն ամբողջությամբ մշակվել է Maktes Arms-ի ինժեներների կողմից և արտադրվում է Հայաստանի Հանրապետությունում։

Այս զենքը մրցակիցներից տարբերող հիմնական առանձնահատկություններից մեկը դրա մոդուլային կառուցվածքն է։ Փողը և փամփուշտատուփի ամրակը փոխվող են, ինչը թույլ է տալիս հրազենն արագորեն հարմարեցնել տարբեր տրամաչափի և տեսակի փամփուշտատուփերի։ Լուսանկարում պատկերված կոնֆիգուրացիան օգտագործում է 5.45x39 մմ փամփուշտներ, որոնք մատակարարվում են AK-74 փամփուշտատուփից։ Փոխելով փողն ու ամրակը՝ հրացենը կարող է հեշտությամբ վերածվել ՆԱՏՕ -ի STANAG փամփուշտատուփով 5.56x45 մմ փամփուշտով, կամ AKM փամփուշտատուփով 7.62x39 մմ փամփուշտով հրազենի։

@ArmMilitary

193