Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը շտապ անցկացնելը։

«Նրանք կցանկանային բանակցել։ Ես չեմ շտապում բանակցել, քանի որ մենք ոչնչացրել ենք նրանց օբյեկտը», - ասել է նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին Վաշինգտոնի մոտ գտնվող «Էնդրյուս» ռազմաբազայում։

Խոսելով Իրանի միջուկային ծրագրի զարգացման վերսկսման հնարավորության մասին՝ Թրամփը ընդգծել է. «Նրանք ստիպված կլինեն ամեն ինչ սկսել նորից։ Ավերածություններն այնպիսին են, որ այն [օբյեկտը] այլևս չի կարող օգտագործվել։ Նրանք ստիպված կլինեին ընտրել մեկ այլ լեռ»։

Թրամփը չի նշել, թե Իսլամական Հանրապետության որ օբյեկտի մասին է խոսքը։ Մասնավորապես, Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտը գտնվում է լեռան վրա։

98