Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք դիմել ենք Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար, և դա տեղավորվում է մեր բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կշարունակենք աշխատել: Ուզում եմ ասել, որ մենք նախորդող շրջանում ՇՀԿ-ում ունենք դիտորդի կարգավիճակ: Այնպես չէ, որ մենք ինչ-որ, այսպես ասած, զրոյական վիճակից հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում. ընդ որում՝ սա նաև կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների հետ: Քննարկվում է, որ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակները վերացվեն: Իհարկե սա միակ պատճառը չէ և ամենամեծ պատճառը չէ, բայց սա էլ է մի հանգամանք: Մենք ուզում ենք բալանսավորման և բալանսավորված քաղաքականությունը շարունակել: Եվ ես, ինչպես ասում եմ, որ Հայաստանը սպասված գործընկեր է թե՛ Հյուսիսում, թե՛ Հարավում, թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում, սա պետք է գործնական արտահայտություն ունենա: Մենք էլ մեր հերթին ուզում ենք գործընկերություն թե՛ Հյուսիսում, թե՛ Հարավում, թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում և դրա արտահայտությունը»,- նշեց վարչապետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու ցանկություն է հայտնել։

208