
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս ոչ-ոքի է գրանցել չեռնոգորական «Բուդուչնոստի» հետ։
Հայաստանի չեմպիոնն առաջին խաղակեսում Իմրան Ուլադ Օմարի և Ալեն Գրգիչի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, իսկ մրցակիցը 17-րդ րոպեին Իվան Բուլատովիչի կարմիր քարտից հետո մնացել էր 10 ֆուտբոլիստով։
68-րդ րոպեին դաշտի տերերը մեկ գնդակ հետ են բերել։ 90-րդ րոպեին «Նոայի» հարձակվող Մաթեուս Այասը չի կարողացել դարպասը գրավել 11-մետրանոցից, իսկ ընդամենը մեկ րոպե անց չեռնոգորական ակումբը հավասարեցրել է հաշիվը։ Սակայն դա բավարար չէր պայքարը շարունակելու համար։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմն առաջին խաղում 1-0 հաշվով հաղթելու շնորհիվ դուրս է եկել որակավորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» դեմ։