
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 16-ին ՄԱԿ բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կամզակերպված հարակից միջոցառումը՝ «Կենսաբազմազանության պահպանումը որպես կայուն զարգացման ապահովման միջոց» խորագրով։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։
Հարակից միջոցառմանը քննարկվել է կենսաբազմազանության և կայուն զարգացման միջև կենսական կապն ու փոխլրացնող բնույթը, ներկայացվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Կայուն զարգացման նպատակների իրականացման գործնական լուծումների օրինակներ՝ ազգային փորձի, տարածաշրջանային և միջազգային համագործակցության և համայնքային նախաձեռնությունների շրջանակներում։
Հարակից միջոցառմանը բանախոսությամբ հանդես են եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, Մոնգոլիայի COP17 նախագահության նախապատրաստական կոմիտեի տնօրենը, ՄԱԿ-ում ՄԹ մշտական ներկայացուցիչը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը, ՄԱԿ շրջակա միջավայրի ծրագրի էկոհամակարգերի վարչության ղեկավարի տեղակալը և ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչը։
Պանելային քննարկմանը հաջորդել է հարցուպատասխան մասնակիցների հետ։