

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ անհրաժեշտ է մոդելավորել, թե արդյոք շուրջ 300 դպրոցների ճարտարապետությունը բավարարում է ժամանակակից կրթական և համայնքային պահանջներին։ Վարչապետի խոսքով՝ նորակառույց դպրոցներն ու կրթահամալիրները պետք է ծառայեն ոչ միայն որպես դասասենյակային տարածք, այլև դառնան համայնքային ակտիվ կենտրոններ, որոնք չեն փակվում դասերից հետո։
«Ուզում ենք, որ այդ շենքերը շարունակեն իրենց գործունեությունը նաև դպրոցական ժամերից դուրս՝ համայնքային և կրթական ծրագրերի, այդ թվում՝ մարզական ու արվեստի ուղղությամբ իրականացվող գործունեության շրջանակում»,– ասել է Փաշինյանը։
Նրա դիտարկմամբ՝ այս փուլում կարևոր է գնահատել դպրոցների ճարտարապետական համապատասխանությունը՝ մասնավորապես արվեստի և սպորտի զարգացման տեսանկյունից, իսկ հաջորդ քայլը կլինի՝ հստակ հաշվարկներ իրականացնել, թե քանի նոր մարզադպրոց, արվեստի կամ երաժշտական դպրոց է անհրաժեշտ կառուցել։
Վարչապետը նաև ընդգծել է հիբրիդային մոտեցումների հնարավորությունը, որտեղ կրթական ենթակառուցվածքներում հնարավոր կլինի իրականացնել ծրագրեր ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համագործակցությամբ։ «Այս ծրագրերում ներառված կարող են լինել ոչ միայն դպրոցականները, այլ նաև մեծահասակները՝ սպորտով, ֆիզկուլտուրայով զբաղվելու համար»,– նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում