Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության որոշմամբ Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի և Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանի՝ միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ: Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում ներկա պահին սովորում է շուրջ 247 ուսանող՝ 7 մասնագիտություններով: Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանն ունի ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը լիարժեք չի օգտագործվում, և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով: Ուսումնարանի շինությունները երկար տարիներ չեն հիմնանորոգվել, իսկ քոլեջի մասնաշենքում ներկա պահին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Վերանորոգումից հետո Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջին նախատեսված է տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ բոլոր ուսուցանվող մասնագիտությունների համար:

Գործադիրն ընդունել է «Գույքի նվիրատվությունն ընդունելու, գույք ամրացնելու, գույք միավորելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Շիրակի մարզի Աշոցք համայնքի գույքը և ամրացնել Պետգույքի կառավարման կոմիտեին՝ Բավրա գյուղում կրթահամալիր կառուցելու նպատակով։

272