Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք նախկինում ասում էինք, որ կրթության ռազմավարությունը մեզ համար կարևոր է, առանցքային է, անկյունաքարային է, բայց իմ կարծիքով մենք այդ ձևակերպումը պետք է փոխենք և վերաձևակերպենք հետևյալ կերպ, որ կրթությունն է մեր ռազմավարությունը, –  կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ երբ վերջին անգամ քննարկվել է կրթության ոլորտի ռազմավարությունը, իրենք բախվել են մի մտահոգիչ իրողության. աշակերտները չեն հետևում այդ քննարկումներին։ Այդ պատճառով, ըստ նրա, առավել կարևոր է, որ ՀՀ կառավարությունն ունենա ուղերձ, որը կլինի աշակերտների աչքի առաջ։

«Սեպտեմբերի 1-ից աշակերտներին այս ուղերձով կդիմենք՝ Լավ սովորիր, որ լավ ապրես», – ասաց վարչապետը՝ ցույց տալով պաստառը, որի վրա գրված էր այս հակիրճ, բայց բովանդակային պատգամը։

341