47-ամյա տղամարդը ձերբակալվել է տերմինալից գողություն կատարելու պահին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 16-ին՝ ժամը 4․55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում տեղադրված վճարային տերմինալից գողություն են անում։
Ահազանգով մեկնած ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները դեպքի վայրում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու: Ձերբակալման պահին նա նետել է պտուտակահան և բժշկական դիմակ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են հարթաշուրթ, պոլիէթիլենային տոպրակներ և պայուսակ։
47-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
20 Հուլիս, 2025 12:26
270
21–ամյա երիտասարդը մեկ գիշերում թալանել է Սարյան 4 հասցեում կայանված 5 մեքենաները
28 Հունիս, 2025 18:17
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
19 Հունիս, 2025 21:26
Ինչպես ու ովքեր են կատարել 590 հազար դոլարի գողությունը. բացառիկ կադրեր
27 Մայիս, 2025 13:10