Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը:

«Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց:

Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ:

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 17-ին կատարված խուզարկությամբ «Օպելի» սրահում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածներով չորս փաթեթ` ավելի քան 30 գրամ ընդհանուր քաշով:

31-ամյա երևանցին ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

212