Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Չեռնոգորիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, անդրադարձել համագործակցության հետագա խորացման հնարավորություններին առնչվող հարցերի՝ կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման Հայաստանի կառավարության ամուր հանձնառությունը և վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների երկկողմ օրակարգում արձանագրված ձեռքբերումները: Նախարարի տեղակալը նկատել է, որ Չեռնոգորիայի եվրաինտեգրման գործընթացում ունեցած էական առաջընթացի և այս ուղղությամբ առկա զգալի փորձի ուսումնասիրումը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունն եվրաինտեգրման վերաբերյալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը՝ վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման ՀՀ կառավարության հանձնառությունը:

114