Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ан-24 ինքնաթիռը, որի մեջ 43 ուղևոր կար, վթարի է ենթարկվել Ամուրի մարզում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ոչ ոք չի փրկվել, հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Այրվող ֆյուզելյաժը նկատվել է Տինդայից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լեռան լանջին օդից որոնողական աշխատանքների ժամանակ։ Շատ փոքր է հավանակությունը, որ գետնի վրա կարող են լինել ողջ մնացածներ։

«Դժվարամատչելի տեղանք է, փարթամ բուսականություն, և գետնի վրա ստուգման ժամանակ կարող են գտնվել ողջ մնացածներ»,- հավելել են նրանք։

«Անգարա ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռը Բլագովեշչենսկից դեպի Տինդա մեկնել է ժամը 12:58-ին և շրջանցիկ թռիչքից հետո դադարեցրել է կապը։ Ամուրի մարզի ղեկավար Վասիլի Օրլովը պարզաբանել է, որ ինքնաթիռում եղել է 43 ուղևոր, որոնցից հինգը երեխաներ են, ինչպես նաև անձնակազմի վեց անդամ։

Այն տարածքում, որտեղ անհետացել է ինքնաթիռը, եղանակը վատ է, և թռիչքը հետաձգվել է։

251