Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է օգոստոսի 14-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ «Toyota RAV4»-ը վարել է Երևանի բնակիչ 65-ամյա Սահակ Խանգելդյանը, որը Սևանից դեպի Երևան ընթանալիս անցել է բաժանարար գոտու վրայով, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա բախվել դեպի Սևան ընթացող, Բելգիայի Թագավորության քաղաքացի, 48-ամյա Հովհաննես Հարությունյանի վարած «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենային:  

Վթարի հետևանքով «Toyota RAV4»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 40-ամյա Արուսյակ Խանգելդյանը տեղում մահացել է, իսկ վարորդներից Ս. Խանգելդյանը, ուղևորներ Իտալիայի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Պաոլո Վարեսանոն և «Մերսեդես»-ի վարորդ Հ. Հարությունյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 46-ամյա Քրիստինե Մանուկյանը, 15-ամյա Էլեն Հ.-ն, 22-ամյա Ցոլակ Հարությունյանը, 25-ամյա Էվելինա Հարությունյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան», «Հրազդան», «Էրեբունի» և «Ուիգմոր» բժշկական կենտրոններ: 

132