Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Tesla»-ն բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Լ. Ս.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի 4-րդ ոլորանում կիսակողաշրջված հայտնվել է ձորում՝ բախվելով ծառին։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Փրկարարներն էլ ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ ավտոմեքենան դուրս բերելու անվտանգ վայր։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
27 Ապրիլ, 2026 17:34
286