
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի ժողովրդական տոնակատարությունների շրջանակում, հուլիսի 27-ին ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունները՝ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը, վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում։
ՆԳ նախարարությունից հայտնում են, որ հանրային վայրերում՝ ակտիվ հատվածների հաշվարկներով, շուրջ 160 հազար քաղաքացի մասնակցել է Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին։ Միջոցառումները հատկապես բազմամարդ են եղել Երեւանում, Գյումրիում, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում։
Նախատեսված միջոցառումների, ինչպես նաև բազմամարդ բոլոր տարածքներում ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը սահմանել էին ծառայություններ՝ ապահովելով քաղաքացիների ու զբոսաշրջիկների անվտանգությունը։