Մուսալեռցիները պատրաստվում են տոնել հերոսամարտի 105-ամյակը։ Համավարակը թույլ չտվեց, որ նախորդ տարիների պես՝ լեռան բարձունքը օր առաջ մարդաշատ լինի։ Սակավաթիվ մուսալեռցիներով ու բավականին համեստ՝ կնշեն Փրկության լեռան վրա տարած հաղթանակը։

 

Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսել են՝ 105-ի փոխարեն հարիսայի 18 կաթսա են դրել կրակին՝ ի նշան գոյամարտում նահատակված 18 մուսալեռցիների։

 

Հարիսան այն կերակուրն է եղել, որ կերակրել է պաշարման մեջ գտնվողներին։ Մուսալեռցիների ժառանգներն ասում են՝ շնորհիվ բարձր կալորիականության՝ հարիսան մեկ ամբողջ օր հագեցրել է պայքարի ելածներին։

 

175