Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

FLYONE ARMENIA -ի թռիչքային անձնակազմի օդում կայացված ճիշտ որոշումը փրկեց ուղևորի կյանքը

FLYONE ARMENIA ավիաընկերության Երևան–Դոմոդեդովո 3F315 չվերթի ժամանակ թռիչքային անձնակազմը ցուցաբերել է բարձր պրոֆեսիոնալիզմ և մարդասիրություն՝ օպերատիվորեն արձագանքելով ուղևորի առողջական սուր վատթարացմանը։ Օդում կայացված վճռական որոշման արդյունքում օդանավը վայրէջք է կատարել ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորին շտապ բժշկական օգնություն տրամադրելու նպատակով։ Վայրէջքից անմիջապես հետո շտապ օգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության։

 FlyOne Armenia-ն մաղթում է առողջություն և լիարժեք ապաքինում ուղևորին՝ խորապես շնորհակալ լինելով թռիչքային անձնակազմին` ցուցաբերած բարձր պատասխանատվության և մարդասիրական մոտեցման համար։

293