Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լրագրող, հաղորդավար Պետրոս Ղազարյանը գրել է.

 

«Մեր ընդդիմությունը երկար ժամանակ  կռիվ է անում Վարդավառի, ֆեստիվառի, գինու փառատոնի հիմա էլ համերգի դեմ։ Մեծ իմաստով նրանք կռիվ են տալիս ցանկացած մարդկային դրական էմոցիայի դեմ։

 

Պատճառն այն է ,որ նրանց ողջ քարոզչամեքենան լծված է ընկճախտ քարոզելու գործին ` առանց ոլորտի տարբերակման։ Իմաստն այն է ,որ քանի գործող իշխանություններին չեն հեռացրել և իրենք հետ չեն եկել, համատարած ընկճախտը միակ իրականությունն է լինելու։

 

Իսկ իրականությունն այն է ,որ դրական էմոցիաների պահանջը նույնքան բնական է մարդկանց մոտ, որքան մեր կորուստների ցավերի զգացումը։

 

Եվ մեկը մյուսին հակադրելը բացարձակ հիմարություն է»։

318