
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ քրեական ոստիկաններն ու պարեկները ժամանել են դեպքի վայր, ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգաժամային կառավարման ազգային կենտրոն այն մասին, որ նույն գյուղի բնակիչը նշված լճում ջրահեղձ է եղել:
Դին հայտնաբերելու և դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել Սևանի ջրասուզակները:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Շիրակի մարզի քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին նույն գյուղի բնակիչ 45-ամյա Աշոտ Մ.-ն է, ով գյուղի հովիվն է:
Թե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել այդ հատվածում և ջրահեղձ եղել, պարզվում է: