Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Ջրային կոմիտեի միջև սույն թվականի հուլիսի 16-ին ստորագրված համաձայնագրով Վարձակալության պայմանագրում կատարվել են փոփոխություններ և լրացումներ՝ ներդրումներ կատարելու պարտավորությունների ընդլայնման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ-ն:

 

Համաձայնագրով նախատեսվում է 2025-2026 թվականներին իրականացնել շուրջ 11 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով։

 

Ներդրումները կիրականացվեն համատեղ ուժերով (Վարձատուի՝ պայմանագրով նախատեսված տարեկան վարձավճարի և Վարձակալի՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի միջոցներով), ապահովելով Երևան քաղաքի և հարակից համայնքների ներքին ցանցերի մասնակի հիմնանորոգում, որի հետևանքով ջրի ընդհանուր կորուստների կրճատման արդյունքում ջրամատակարարման ցանցում կլրացվի ևս 270 լ/վ ջուր։

 

Այս ներդրումները՝ վերջին տարիներին օրհասական դարձած ջրաղբյուրների նվազեցման ֆոնին, հնարավորինս կլրացնեն ջրամատակարարման պակասող ջրաքանակները։

 

Ծրագրերը կիրականացվեն 2025-2026 թվականներին։

238