Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 6-ին՝ ժամը 09։00-ից մինչև օգոստոսի 7-ը՝ ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, ՔՈԱՖ ԱՄԱՐԹ կենտրոն-ի, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Այս մասին տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Իրականացվելու են «Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգման պլանային աշխատանքներ:

78