
Forbes-ը կազմել է 2020 թվականին 100 ամենաբարձր վարձատրված հայտնի անձանց վարկանիշը. փոխանցում է 1in.am-ը,
«Ջենները վաստակել է 590 մլն դոլար շնորհիվ Kylie Cosmetics ընկերության 51% բաժնետոմսերի վաճառքի: Այս տարի նա միակ կինն է խոշոր վարձատրությամբ աստղերի տասնյակում»,- ասվում է նյութում:
Երկրորդ տեղում ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթն է, որը վաստակել է 170 միլիոն դոլար Adidas-ի հետ գովազդային պայմանագիր կնքելու շնորհիվ:
Եռյակը եզրափակում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը՝ 106 միլիոն դոլարով:
Թոփ 10-ում են հայտնվել նաև՝
ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն (105 մլն դոլար),
ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին (104 մլն դոլար),
դերասան Թայլեր Փերրին (97 մլն դոլար),
ֆուտբոլիս Նեյմարը (95,5 մլն դոլար),
ռադիոհաղորդավար Հովարդ Սթերնը (90 մլն դոլար),
բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (88,2 մլն դոլար),
դերասան Դուեյն Ջոնսոնը (87,5 մլն դոլար):
Իր հերթին երգիչ Էլթոն Ջոնը զբաղեցրել է 14-րդ տեղը՝ 81 միլիոն դոլարով: Երգիչ Էդ Շիրանը մեկ տարում վաստակել է 64 միլիոն դոլար (23-րդ տեղ), ընդ որում, արդեն մեկ տարի է՝ նրա երաժշտական կարիերայում դադար է:
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը վաստակել է 63,5 միլիոն դոլար (25-րդ տեղ), իսկ գրող Ջոան Ռոուլինգը՝ 60 մլն դոլար (28-րդ տեղ):
Ցուցակում է հայտնվել նաև 19-ամյա Բիլլի Այլիշը, որը վաստակել է 53 միլիոն դոլար (43-րդ տեղ):
Վարկանիշը եզրափակում են թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը՝ 36 միլիոն դոլարով (98-րդ տեղ), դերասանուհի Անջելինա Ջոլին՝ 35,5 մլն դոլարով (99-րդ տեղ), և ֆուտբոլիստ Մուհամեդ Սալահը՝ 35,1 մլն դոլարով (100-րդ տեղ):