Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեր Տաճատ քահանա Բարսեղյանը իր հոգևոր պարտքն է համարել արձագանքել ինձ՝ նշելով, որ Բագրատ Գալստանյանը բացարձակ և աներկբա բարեպաշտ մարդ է։

Եթե Տեր Տաճատ քահանա Բարսեղյանը հայտարարում է, որ Բագրատ Գալստանյանը բարեպաշտ անձնավորություն է, ապա լրջորեն պետք է հասկանալ՝ Տեր Տաճատ քահանա Բարսեղյանը ընդհանրապես ինչպես է գնահատում իրավիճակները։

Որովհետև մենք խոսում ենք մի մարդու մասին, որի դեմ կա ահաբեկչության մեղադրանք, և գոյություն ունի կոնկրետ ձայնագրություն, որտեղ նա ասում է՝ «մարդկանց պետք է գյուլել», իսկ ժողովրդին համարում է «խորը անասուն»։ Այդպիսի մարդը ինչպե՞ս կարող է համարվել բարեպաշտ։

Ես չգիտեմ՝ Խորհրդային Միությունում կոնկրետ ինչ էին անում, բայց վստահ կարելի է արձանագրել, որ Բագրատ Գալստանյանը, շատ լավ տեղյակ է ,թե այնտեղ ինչ էր կատարվում։ Քանի որ ըստ որոշ օգտատերերի առկա են տվյալներ, որոնք վկայում են տարբեր երկրների հետ կապեր ունեցող հատուկ ծառայությունների կողմից Բագրատ Գալստանյանի հնարավոր հավաքագրման մասին։

Եվ վերջում՝ ուղիղ հարց. Տեր Տաճատ քահանա Բարսեղյանին՝ Տեր հայր Կտրիճ Ներսիսյանը, ով զբաղեցնում է Վեհափառի աթոռը, զավակ ունի՞, թե ոչ»։

 

326