Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ավելի քան մեկ շաբաթ է՝ ինչ Հանրապետության ողջ տարածքում դիտվում է բարձր ջերմային ֆոն։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը նշում է, որ նման երկարատև շոգ եղանակները ընդունված է անվանել «ջերմային ալիքներ», որոնք առանձին շրջաններում կարող են վտանգավոր լինել մարդկանց առողջության համար։

 

«Այս օրերին Հայաստանը գտնվում է արևադարձային տաք և հզոր օդային հոսանքների ազդեցության ներքո, որոնք տարածվում են մինչև 5-6 կմ բարձրությունները։ Օրական միջին ջերմաստիճանները բարձ են նորմայից 3-5 աստիճանով։

 

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի դիտարկումների համաձայն՝ օգոստոսի 1-ից 7-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել են բավականին բարձր՝ և՛ գիշերային, և՛ ցերեկային ջերմաստիճաններ։

 

Ամենաբարձր գիշերային ջերմաստիճանները գրանցվել են Երևանի ցածրադիր հատվածներում, Վայոց ձորի և Սյունիքի հովիտներում։ Օգոստոսի 5-ին և 7-ին Մեղրի և Երևան-ագրո (Մերձավան) օդերևութաբանական կայաններում գրանցվեցին աննախադեպ բարձր գիշերային ջերմաստիճաններ, երբ ողջ գիշերվա ընթացքում ջերմաստիճանը չնվազեց 28․5°C-ից։

 

Շոգ եղանակները բերեցին բարձր ցերեկային ջերմաստիճաններ։ Օդի առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին 40°C-ը Արենիում (42․6°C), Երևանում (41․9°C), Արարատի մարզում (41․3°C), Աշտարակում (41°C) և Արմավիրում (40․4°C)»,- ասված է հաղորդագրությունում։

 

194