Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տեխ-Աս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գուրգեն Մահարի), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

• պանիրների հասունացման սրահի պատերը չեն եղել հարթ և նորոգ վիճակում,

• առաստաղների մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր,

• տարաների մետաղական հատվածները ենթարկված են եղել կոռոզիայի,

• սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման,

• արտադրամասում առկա տակդիրներից մեկը պատրաստված չի եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Սահմանվել է խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:

97